30 Սեպտեմբերի, 2021
slider1_1-1
slider1_2-1
previous arrow
next arrow

Նրանք չընկան, այլ միացան անմահների շարքին…

Ադրբեջանի կողմից փոքրիկ Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի օրերին ողջ հայության սիրտը Արցախի սահմանին էր: Այդ օրերին նոր սխրանքներ գործեցին 18-20 տարեկան երիտասարդներ:  Արցախա-ադրբեջանական շփման գծում ծավալված թեժ մարտերի ընթացքում անմահ հերոսների ցանկում ավելացավ ևս 10 անուն: Հայրենիքի պաշտպանության գործում «ԵՄԱՈՒ» հիմնադրամի 10 շրջանավարտ նվիրաբերեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը: Հիշենք և մեծարենք.

Վիլեն Սարգսի Բալայան` 10. 11. 2000թ. — 22.10.2020թ.

Արթուր Կարենի Առստամյան՝ 15.07. 2001թ. — 11.10.2020թ.

Սասուն Թաթուլի Արզումանյան՝ 18.07.2001թ. — 10.10.2020թ.

Վանյա Սեյրանի Բարսեղյան՝ 15.05.2002 թ. — 07.11.2020թ.

Դավիթ Վլադիմիրի Օսիպյան՝ 26.04.2002թ. — 06.10.2020թ.

Արթուր Արմենի Ասրիյան՝ 06.12.1999թ. — 27.09.2020թ.

Արամ Սեյրանի Արզումանյան՝ 26.01.2001թ. — 17.10.2020թ.

Վահագն Արամի Ավանեսյան՝ 06.04.2002թ. — 14.10.2020թ.

Հակոբ Բորիկի Ղուկասյան՝ 19.07.2000թ. — 18.10.2020թ.

Սերժիկ Սլավիկի Սահակյան՝ 09.06.2001թ. — 09.11.2020թ.

151700113_2970680433216999_6602303751036180012_n
152622174_2970687043216338_171196356853680130_n
152669697_2970691496549226_7567946320322365250_n
152744526_2970675023217540_3498258575324698689_n
152776538_2971268009824908_1122021512314728219_n
152975782_2971284753156567_7105290819827060148_n
153132415_2972076009744108_5412279880765410947_n
153181785_2971276776490698_2358936783181824273_n
156513895_2977096915908684_7517047855760676413_n
193678559_3041902876094754_4716025855592663278_n
191771046_3041902779428097_8743178279283166297_n
PlayPause
previous arrow
next arrow
slider1_1-1
slider1_2-1
previous arrow
next arrow

«ԵՄԱՈՒ» հիմնադրամի նոր հասցեն

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի ուղղակի աջակցությամբ և մասնակցությամբ լայնամասշտաբ պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ՝ նպատակ ունենալով Արցախի ժողովրդին զրկել իր հայրենիքում ազատ ու անվտանգ ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքից։ Ադրբեջանական զինված ուժերը, Թուրքիայի և վարձկան ահաբեկիչների ներգրավմամբ, գրավեցին Ֆիզուլին, Ջաբրայիլը, Հադրութը, Զանգելանը, Շուշին: «Եզնիկ Մոզյան արհետագործական ուսումնարան» հիմնադրամի նորակառույց շենքն իր ամբողջ գույքով անցել է ադրբեջանական վերահսկողության տակ: 2021թ. հունվարի 8-ից «ԵՄԱՈՒ» հիմնադրամը շարունակեց իր գործունեությունը Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանում, այնուհետև Նաբերեժնայա 3-րդ նրբանցք 35/12 հասցեում գտնվող արտադրական շենքում:

168268761_274168364303160_7192467478345180883_n
444
168558648_980288879176677_2704378709184665489_n
168437567_5488844021155734_8645116336040275036_n
168832393_218260733414655_4413945252437971859_n
169433890_275343934136651_4348507738322962556_n
170396536_3774315992635570_7479934717115335508_n
169531950_858649251383599_8777842765398547000_n
IMG_2388
PlayPause
previous arrow
next arrow

slider1_1-1
slider1_2-1
previous arrow
next arrow

«Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնի շրջանակներում 2015թ. սեպտեմբերի 19-ին Շուշիում տեղի է ունեցել «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի բացման հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը ներկա էր ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ և Ֆրանսիայի Ազգային ժողովների մի խումբ պատգամավորներ, պաշտոնատար անձինք, «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի Արցախի համայնքների հետ բարեկամացած Ֆրանսիայի քաղաքների, «Սատար Ղարաբաղին» միության և Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչներ և  այլոք:

ԼՂՀ Կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը իր ելույթում նշել է, որ երկրում տարեցտարի մեծանում է միջին մասնագիտական և արհեստագերծական ուսումնական հաստատություների նկատմամաբ հետաքրքրությունը:

«Երկրի իշխանությունների որդեգրած քաղաքականությունը գլխավորապես նպատակաուղված է գիտելիքային տնտեսության կայացմանը, ինչն ենթադրում է բարեփոխումներ նաև մասնագիտական կրթության և ուսուցման համակարգում: Այս համակարգում բարեփոխումների խնդիրն է՝ խրախուսել երիտասարդներին ուսում ստանալու քոլեջներում և ուսումնարաններում, հնարավորություն տալ ապահովելու իրենց զբաղվածությունը»,- իր խոսքում նշել է Սլավա Ասրյանը:

Շուշի քաղաքի ավագանու որոշմամբ՝  Շուշի քաղաքի զարգացման, կրթության ոլորտում կատարած նշանակալից ներդրումների համար Եզնիկ Մոզյանի ընտանիքի ներկայացուցիչներին շնորհվել են Շուշի քաղաքի պատվավոր քաղաքացիների կոչումներ:

Ֆրանսիայի հայկական հիմնադրամի խորհրդի նախագահ Պետրոս Թերզյանը շնորհակալություն է հայտնել հաստատության կառուման հարցում բոլոր մասնակիցներին և գոհունակություն է հայտնել, որ մեկ անգամ ևս գտնվում է Ղարաբաղի հողի վրա, քաջարի ժողովրդի կողքին:

Շուշիի փոքրիկները գեղեցիկ գեղարվեստական ծրագիր են ներկայացրել հյուրերին:

slider1_1-1
slider1_2-1
previous arrow
next arrow

«ԵՄԱՈՒ» հիմնադրամ

«Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամը հիմնադրվել է Շուշի քաղաքում 2015 թվականին։Այն կրում է ֆրանսահայ Եզնիկ Մոզյանի անունը, ում ֆինանսավորմամբ էլ ուսումնարանը կառուցվել է։«ԵՄԱՈՒ» հիմնադրամի հիմնական առաքելությունն է երիտասարդների համար ժամանակակից,արդյունավետ ուսումնական մեթոդներով լիարժեք մասնագիտական կրթության ապահովումը։ Ուսումնարան անվճար հիմունքներով կարող են ընդունվել 9-րդ դասարանն ավարտած 14-15 տարեկան պատանիները և աղջիկները։ Ուսման տևողությունը 3 տարի է, շրջանավարտներին տրվում է պետական նմուշի դիպլոմ:Կեցության բոլոր ծախսերը հոգում է ուսումնարանը՝ տրամադրելով անվճար սնունդ, տրանսպորտային միջոց և հանրակացարան:

Ուսումնարանում դասավանդվող մասնագիտություններն են՝

  1. Փայտամշակում
  2. Էլեկտրատեխնիկա
  3. Ջերմատեխնիկա, սանտեխնիկա
  4. Մետաղամշակում
  5. Շինարարամոնտաժային և վերանորոգման աշխատանքներ
  6. Հարդարման շինարարական աշխատանքներ
  7. Հասարակական սնունդ

«Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամն առաջարկում է ուսումնառության ժամանակակից և եվրոպական չափանիշներին համապատասխանեցված մանկավարժական և դասավանդման մեթոդներով ուսուցում, որոնք մշակվել են ֆրանսիացի և հայ մասնագետների կողմից: Ուսումնարանի արտադրական ուսուցման վարպետները վերապատրաստման դասընթացներ են անցել Ֆրանսիայի նմանատիպ ուսումնարաններում: