Թռչունների պաշտպանության միջազգային օր

Ապրիլի 1-ը թռչունների պաշտպանության միջազգային օրն է: Տոնի նպատակը թռչունների բազմազանության ու թվաքանակի պահպանումն է: Այս տոնի պատմությունը սկսում է 1894 թվականից ԱՄՆ-ում, Փենսիլվանիա նահանգում: Տոնակատարության նախաձեռնողն ու կազմակերպիչը՝ Օիլ Սիթի Չարլզ Բեբկոկ ամերիկյան քաղաքի ոչ մեծ դպրոցի տեսուչ: Նա որոշել է կազմակերպել որպես մանկական տոն՝ անվանելով այն «Թռչունի օր» և համատեղել հաճելին օգտակարի հետ (երեխաների կրթական և թռչնատների շինության ու կերամաններ թռչունների համար): Չարլզի միտքը սկսվել է ընդարձակվել քսաներորդ դարում ամբողջ երկրով, իսկ հետո Հին աշխարհում: Թռչնաբանները նախազգուշացնում են՝ թռչունների անհետացումը կբերի էկոլոգիական աղետի, իսկ դրա հետեւանքները կարող են անկանխատեսելի լինել մարդկության համար: Ապրիլի 1-ին թռչունների պահպանության միջազգային օրվա առթիվ «ԵՄԱՈՒ» հիմնադրամի «Փայտամշակման արտադրությունների սարքավորումների շահագործում և տեխնոլոգիա» մասնագիտության 2-րդ կուրսի աշկերտները ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության պատվերով պատրաստեցին 10 փայտյա թռչնաբներ:

previous arrow
next arrow
Slider