Մեր առօրյան

«ԵՄԱՈՒ» հիմնադրամի «Մետաղների մեխանիկական մշակում հաստոցների և գծերի վրա» մասնագիտության 2-րդ կուրսի աշկերտները իրականացնում են «Արցախ Բրենդի Կոմպանի» ՓԲԸ-ի պահեստային շինության տանիքի 16 մ թռիչքով մետաղական ֆերմաների պատրաստման աշխատանքներ:

«Փայտամշակման արտադրությունների սարքավորումների շահագործում և տեխնոլոգիա» մասնագիտության 2-րդ կուրսի աշկերտները ձեռք են բերում փայտե շինվածքների պատրաստման հմտություններ՝ իրականացնելով հաստոցներով փայտամշակման աշխատանքներ և պատրաստելով փայտե աթոռակներ:

«Ջերմաէներգետիկ սարքավորումների և ջերմային ցանցերի տեխնիկական շահագործում» մասնագիտության 2-րդ կուրսի աշկերտները իրականացնում են բնական գազով և էլեկտրական հոսանքով ջրատաքացուցիչների, սանտեխնիկական սարքավորումների տեղադրման, մետաղական խողովակների եռակցման, ինչպես նաև արևային ոչ ճնշումային թերմոսիֆոնային ջրատաքացուցիչ համակարգերի մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքներ:

«Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում» մասնագիտության 2-րդ կուրսի աշկերտները իրականացնում են սալիկապատման և պաստառապատման աշխատանքներ:

previous arrow
next arrow
Slider