Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառում

Այս տարի փետրվարի 19-ին լրացավ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը, որը, ի դեպ, նշվեց նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մակարդակով: Հայ մեծանուն բանաստեղծի 150-ամյակը մեծ շուքով նշվեց նաև «ԵՄԱՈՒ» հիմնադրամում: Հ.Թումանյանի ծննդյան 150-ամյակի տոնակատարության շրջանակում իրականացված միջոցառմանը ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին և թումանյանական շունչն ու խոսքը շրջապատին փոխանցեցին Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանի սաները, ովքեր հանդես եկան ազգային մեծ բանաստեղծի ստեղծագործություններով՝ ասմունքեցին, կատարեցին Թումանյանին նվիրված և Թումանյանի մոտիվներով գրված երգեր: Հանդիսատեսը ևս մեկ անգամ վերապրեց Անուշի և Սարոյի սերը, զգաց թումանյանական ոգին ու մեղեդին:

previous arrow
next arrow
Slider