Ապահով համացանց

Ամբողջ աշխարհում Ապահով համացանցի օրը նշում են փետրվարին՝ բարձրացնելու համացանցում անվտանգության իրազեկումը: Համացանցի անվտանգությունը առաջնային խնդիր է թե՛ երեխաների, թե՛ մեծահասկաների համար։ Փետրվարի 14-ին «ԵՄԱՈՒ» հիմնադրամում ինֆորմատիկայի ուսուցչուհի` Լ. Բալասանյանը կազմակերպեց Ապահով համացանցի միջազգային օրվան նվիրված բաց դաս: Ներկայացվեցին տեղեկություններ համացանցի առավելությունների, թերությունների ու վտանգների, համակարգչային խաղերի և սոցիալական կայքերի մասին։ Բաց դասի նպատակն էր տրամադրել աշկերտներին անհրաժեշտ տեղեկություններ եւ ուսումնական նյութեր, որոնք կօգնեին նրանց ապահով եւ արդյունավետ օգտագործել նոր տեխնոլոգիաները ուսման մեջ եւ առօրյա կյանքում:

previous arrow
next arrow
Slider