Ուղևորություն դեպի Հայաստան

Շուշիի «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանը կյանքի է կոչվել 6 տարի առաջ, ինչի նպատակը Արցախում շինարարության աշխատողների համար ուսումնական կենտրոնի ստեղծումն էր՝ ֆրանսիական Սենտ-Էթյեն քաղաքում գործող նմանատիպ ուսումնարանի օրինակով:RCF ֆրանսիական ռադիոալիքի «Ուղևորություն դեպի Հայաստան» («Voyage en Arménie») հաղորդման ժամանակ այս մասին ասել է Շուշիի «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Ռոբերտ Այդաբիրյանը: «Այս նախագիծը կյանքի է կոչվել բարի կամքի տեր մարդկանց հաստատակամության շնորհիվ,- ասել է Ռ․ Այդաբիրյանը։- Ուսումնարանի առաջընթացն այսօր ակնառու է, և մենք մեծ հույսեր ունենք, որ սոցիալ-տնտեսական առումով այն կարևոր փոփոխություններ կարձանագրի Արցախում»։ Նա նաև հավելել է, որ այս առումով առաջին հերթին օգտագործվում է ֆրանսիական առաջատար փորձը:

RCF” radio channel