Նոր հնարավորություններ

ԱՀ Շուշի քաղաքի «ԵՄԱՈՒ» հիմնադրամը 2019-2020 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ընդունելությունը իրականացնելու է նաև ՀՀ քաղաքացիների համար` 10 պահուստային տեղերի հաշվառմամբ հետևյալ մասնագիտությունների գծով.

1. Էլեկտրատեխնիկա
2. Ջերմաէներգետիկա
3. Հարդարման շինարարական աշխատանքներ
4. Շինարարամոնտաժային և վերանորոգման
աշխատանքներ
5. Մետաղամշակում
6. Փայտամշակում
7. Հասարակական սնունդ (խոհարար, հրուշակագործ)

Ամերիկահայ բարերար`Սևան Թորոսյանի տրամադրած ֆինանսական միջոցներով կկազմակերպվի վերը նշված աշկերտների ուսումնառության գործընթացը`«ԵՄԱՈՒ» հիմնադրամում: ՀՀ քաղաքացիներին ընձեռված անվճար կրթության հնարավորության ընդլայնումը նպատակ ունի ապահովել ժամանակակից աշխատաշուկայի պահանջներին համապատասխան որակյալ կրթություն և պատրաստել նոր սերնդի արհեստավարժ վարպետներ:

previous arrow
next arrow
Slider