Նոր ճաշատեսակներ

Խոհանոցը արվեստ է, որտեղ պետք է ստեղծագործել, իսկ խոհարարը`խոհեր արարող: Սնունդը պետք է  զգացմունքներ առաջացնի, խոհարարի հմտությունը կայանում է մարդկանց երջանկացնելու, հեքիաթային տրամադրություն հաղորդելու, նրանց ճաշակը կրթելու, գեղեցիկի հանդեպ սեր սերմանելու մեջ: Խոհարարությունը յուրատեսակ լեզու է, որի միջոցով կարելի է հաղորդել ցանկացած երկրի մշակույթ: Կենսաբանորեն այնպես ենք կառուցված, որ համահոտային հատկանիշների պատասխանատու օրգանները  բոլորիս մոտ նույնն են, սակայն խոհարարը փիլիսոփա է, ով անդադար փնտրում է նոր  համեր ու զգացողություններ:Յուրաքանչյուր ճաշատեսակի ամենակարևոր բաղադրիչը դա սերն է և ներդաշնակության զգացումը, որը համային անկրկնելի փնջով ներկայացնում է խոհարարն իր ճաշատեսակների մեջ: «ԵՄԱՈՒ» հիմնադրամի «Հասարակական սնունդ» մասնագիտության 1-ին կուրսի աշկերտների հետ միասին փորձենք բացահայտել խոհանոցի զարմանահրաշ աշխարհը:

previous arrow
next arrow
Slider