Հայ զինվոր

Մեր անվտանգության երաշխիքը մեր զինվորներն են, ում մեծ առաքելություն է տրված՝ծառայել պետությանն ու ժողովրդին: «ԵՄԱՈՒ» հիմնադրամի առաջին թողարկման շրջանավարտ՝ Վլադիմիր Գասպարյանը, ով պատվով ու հաջողությամբ ծառայում է ԱՀ ՊԲ շարքերում, ներկա է գտնվել ուսումնարանի ամանորյա հանդեսին:Շնորհավորում ենք հայ զինվորին գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում ենք, որ նոր տարին իր հետ բերի ամենակարևորը՝ խաղաղություն, որ մեր զինվորների ոգին աննկուն մնա, որ շենանա Հայոց աշխարհը: