Մեր աշկերտների ակտիվ գործունեությունը

Շինարարի մասնագիտությունը ամենակարևոր մասնագիտություններից է: Հենց շինարարն է կառուցում ու կերտում մեր միջավայրը, երկիրն ու տունը: «ԵՄԱՈՒ» հիմնադրամի «Շինարարամոնտաժային և վերանորոգման աշխատանքների իրականացում» մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսերի աշկերտները իրականացնում են կմախքային շինարարական կոնստրուկցիաների՝հիմքերի, սյունների, կամարների, բարավորների մոնտաժում:Իսկ «ԵՄԱՈՒ» հիմնադրամի «Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում» մասնագիտության 2-րդ կուրսի աշկերտները իրականացնում են նախապատրաստական աշխատանքներ՝ պատերի մակերեսների ներկման և փոքրածավալ դեկորատիվ դետալների ամրացման համար: Լավ թիմ ունենալը ցանկացած աշխատանքի հաջողության գրավականն է:

previous arrow
next arrow
Slider