Ամանորյա հանդես

Ամանորն ընտանեկան միջավայրում նշելուց առաջ շատերն այն տոնում են աշխատանքային, ուսանողական կամ ընկերական խմբի հետ: «ԵՄԱՈՒ» հիմնադրամում տարեվերջյան ամանորյա հանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 20-ին: Տարեմուտն իր ողջ հմայքով և հեքիաթային հրաշքներով հյուր էր եկել մեր ուսումնարանին: Տոնական միջոցառումը բացեց ուսումնարանի գործադիր տնօրեն՝ Վասպուրակ Կարապետյանը, ով շնորհավորեց ներկաներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուսումնարանի աշկերտները հանդես եկան տարբեր պարային համարներով, հնչեցին խաղ-մրցույթներ: Հույսով ենք այս գեղեցիկ միջոցառումը, անցնելով ուսումնարանի պատմության գիրկը, լուսավոր գիծ թողեց մեր աշկերտներից յուրաքանչյուրի հոգում և հիշողության մեջ:

previous arrow
next arrow
Slider