Հուշագրի ստորագրում «ԵՄԱՈՒ» հիմնադրամում

Այսօր «ԵՄԱՈՒ» հիմնադրամը հյուրընկալեց ԱՀ ԿԳՍ նախարար՝Նարինե Աղաբալյանին, ՀՀ ԿԳ նախարար՝Արայիկ Հարությունյանին և ամերիկահայ բարերար՝Սևան Թորոսյանին: Այցի շրջանակներում «ԵՄԱՈՒ» հիմնադրամի գործադիր տնօրեն՝Վ.Կարապետյանը և բարերար՝ Ս.Թորոսյանը ստորագրեցին հուշագիր, որի համաձայն բարերարի հովանավորությամբ ՀՀ 10 քաղաքացիներ հնարավորություն կունենան սովորել «ԵՄԱՈՒ» հիմնադրամում: Այսպիսով, 2019-2020 ուսումնական տարվա ընդունելության համար նախատեսված են 10 պահուստային տեղեր հետևյալ մասնագիտությունների գծով.

1. Էլեկտրատեխնիկա
2. Ջերմաէներգետիկա
3. Հարդարման շինարարական աշխատանքներ
4. Շինարարամոնտաժային և վերանորոգման
աշխատանքներ
5. Մետաղամշակում
6. Փայտամշակում
7. Հասարակական սնունդ (խոհարար, հրուշակագործ)

Ուսումն անվճար է: Կեցության բոլոր ծախսերը հոգում է ուսումնարանը:

previous arrow
next arrow
Slider