Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելից

Սպիտակի երկրաշարժից անցել է 30 տարի, սակայն մինչեւ օրս էլ դաջված է մեր հիշողության մեջ որպես ամենաողբերգական իրադարձություններից մեկը հայ ժողովրդի պատմության մեջ: Ընդամենը 20 վայրկյան տեւած երկրաշարժին, ըստ պաշտոնական տեղեկատվության զոհ գնաց 25 հազար մարդ, ավերվեց երկրի ողջ հյուսիսային հատվածը: Հազարավոր զոհեր, հաշմանդամ դարձած մարդիկ, խեղված ընտանիքներ. սա հետեւանքներից մեկն է, որը միչ օրս ու նաեւ դեռ երկար ժամանակ հնարավոր չի լինի հաղթահարել: Այսօր «ԵՄԱՈՒ» հիմնադրամում աշխարհագրության ուսուցչուհի` Լ. Բարսեղյանը կազմակերպեց 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին ներկա էին ուսումնարանի ողջ անձնակազմն ու աշկերտները: Մեկ րոպե լռությամբ հարգվեց երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը:

previous arrow
next arrow
Slider