Փոխադրամիջոց

Դպրոցական ավտոբուսը կատարյալ տարբերակ է քաղաքային պայմաններում և միջքաղաքային երթուղիներում երեխաների անվտանգ և հարմարավետ տեղափոխման համար:
«ԵՄԱՈՒ» հիմնադրամն ունի Hyundai ընկերության փոքր դասի մասնագիտացված ավտոբուս, որը նախատեսված է Ստեփանակերտից Շուշի աշկերտների կազմակերպված տեղափոխման համար:
Առևտրային տրանսպորտային միջոցների առաջատար կորեական արտադրողի կողմից ստեղծված փոքր դասի ավտոբուսը հարմարավետ և պատրաստ է ամենօրյա աշխատանքների ցանկացած պայմաններում:
Դպրոցական ավտոբուսը կարող է տեղափոխել 25 աշկերտ: Նստատեղերը ունեն փափուկ և մաշակայուն պաստառ:
Ավտոբուսը ունի միկրոֆոն, ջեռուցման և օդափոխման համակարգեր:
previous arrow
next arrow
Slider