Վերապատրաստում Ֆրանսիայում

«ԵՄԱՈՒ» հիմնադրամի բարեփոխումների շարքում առանցքային տեղ են գրավում արտադրական ուսուցման վարպետների մասնագիտական որակների շարունակական բարելավման և մանկավարժական նորարական մեթոդներին ուղղված աշխատանքները: 2018թ. մարտ ամսին «ԵՄԱՈՒ» հիմնադրամի 5 տարբեր մասնագիտությունների արտադրական ուսուցման վարպետները և ուսումնական աշխատանքի գծով փոխտնօրենը տեսական և գործնական վերապատրաստման դասընթացներ են անցել Ֆրանսիայի հանրապետությունում: Վերապատրաստման ընթացքում վարպետները ուսումնասիրել են դասավանդման նորագույն մեթոդները և ձեռք բերել մասնագիտական զանազան հմտություններ:
previous arrow
next arrow
PlayPause
Slider