«Մեքենաների և մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում» մասնագիտության արտադրական ուսուցման վարպետներ

Էդիկ Ավետյան

Էդիկ Ալեքսանդրի Ավետյան՝ «Մեքենաների և մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում» մասնագիտության արտադրական ուսուցման վարպետ:

1984 թ. ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը:

1984-1989 թթ. աշխատել է Հրազդանի մեքենաշինական գործարանում, որպես ինժեներ-կոնստրուկտոր:

1989-1992թթ. աշխատել է «Ստեփանակերտի էլեկտրոցանցեր» հիմնարկությունում, որպես բարձրավոլտ էլեկտրոցանցերի ծառայության ինժեներ:

1992-1998թթ. զբաղեցրել է «Շուշիի էլեկտրոցանց» հիմնարկության պետի պաշտոնը:

1998-2008թթ. աշխատել է  «Արցախէներգո» ՓԲԸ-ում, որպես դիսպետչերական ծառայության պետի տեղակալ:

2008-2010թթ. աշխատել է «Ստեփանակերտի էլեկտրոմոնտաժ» ՓԲԸ-ում, որպես գլխավոր Ինժեներ:

2010թ. աշխատում է «Ստեփանակերտի օդանավակայան» ՓԲԸ-ում, որպես գլխավոր էներգետիկ և էլեկտրոծառայության պետ:

2017թ. սեպտեմբերից աշխատում է «ԵՄԱՈՒ» հիմնադրամում, որպես  «Մեքենաների և մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում» մասնագիտության արտադրական ուսուցման վարպետ:

Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր:

Սմբատ Ավետյան

Սմբաթ Էդիկի Ավետյան՝ «Մեքենաների և մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում» մասնագիտության արտադրական ուսուցման վարպետ:

Ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) էլեկտրաէներգետիկա ֆակուլտետը` ստանալով «Էլեկտրաէներգետիկական համակարգեր և ցանցեր»  մասնագիտության ճարտարագիտության բակալավրի աստիճան: 

2010թ. աշխատել է «ԱրցախՀէկ» ԲԲԸ-ում, որպես շինարարության ապագայի զարգացման և հատուկ ծրագրերի բաժնի ճարտարագետ և որպես էլեկտրասարքավորումների շահագործման և վերանորոգման բաժնի ճարտարագետ:

2012-2015թթ. աշխատել է «Մատաղիս-Կասկադ» տեղամասում, որպես հերթափոխի պետ:

2015թ. աշխատել է «ԵՄԱՈՒ» հիմնադրամում, որպես օպերատոր-տեխնիկ:

2016թ. սեպտեմբերից աշխատում է «ԵՄԱՈՒ» հիմնադրամում, որպես  «Մեքենաների և մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում» մասնագիտության արտադրական ուսուցման վարպետ:

Ամուսնացած չէ:

 

 

 

 

 

 

 

 

Արթուր Ալեքսանդրի Հայրապետյան` «Մեքենաների և մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում» մասնագիտության արտադրական ուսուցման վարպետ:

1985թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ռադիոտեխնիկական ֆակուլտետը`ստանալով ռադիոինժեների  որակավորում:

1985-1992թթ. աշխատել է Լեռնային Ղարաբաղի կապի համակարգում որպես ավագ ինժեներ:

1992 թվականից մինչև 2018 թվականը ծառայել է ԱՀ պաշտպանության բանակում:

1999-2000թթ. սովորել է ՌԴ օդատիեզերական ակադեմիայում:

Ծառայության ընթացքում զբաղեցրել է զորամասի հետախուզության պետի, շտաբի պետի, հրամանատարի պաշտոններ: Ունի դասավանդելու փորձ՝ դասավանդել է Արցախի պետական համալսարանում:

2018. հոկտեմբերից աշխատում է «ԵՄԱՈՒ» հիմնադրամում, որպես  «Մեքենաների և մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում» մասնագիտության արտադրական ուսուցման վարպետ:

Ամուսնացած է, ունի 2 դուստր: