«Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի տնօրինություն

Վ. Կարապետյան

«Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի գործադիր տնօրեն՝ Վասպուրակ Կարապետյան

2001թ ավարտել է Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը: Հետագա 15 տարիների ընթացքում աշխատել է խոշոր նախագծային ընկերություններում որպես նախագծող:

2009-2011 թթ աշխատել է ԼՂՀ Քաղաքաշինության նախարարությունում:

2013-2015թթ աշխատել է ԼՂՀ Կրթության, գիտության և սպորտի նախարարությունում:

2015թ սեպտեմբերից հանդիսանում է «ԵՄԱՈՒ» հիմնադրամի գործադիր տնօրեն:

Ամուսնացած է, ունի 2 դուստր:

Կարեն Ալլահվերդյան

 «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի ուսումնաարտադրական աշխատանքի գծով փոխտնօրեն՝ Կարեն Նիկոլայի Ալլահվերդյան

2011 թ. ավարտել է ԱրՊՀ-ի ճարտարագիտության ֆակուլտետը` ստանալով  «Արդյունաբերական և քաղաքացիական շինարարություն» մասնագիտության ճարտարագիտության բակալավրի աստիճան:

2011-2014թթ.  աշխատել է «Կրաբպրոմ» ՍՊԸ-ում, որպես տնօրենի օգնական:

2015թ. աշխատել է  «Բիոտեխնոլոգիա» ՍՊԸ-ում, որպես արտադրամասի ավագ վարպետ:

2016թ. սեպտեմբերից աշխատել է «ԵՄԱՈՒ» հիմնադրամում, որպես «Շինարարամոնտաժային և վերանորոգման աշխատանքների իրականացում» մասնագիտության արտադրական ուսուցման վարպետ:

2018թ. հոկտեմբերից աշխատում է «ԵՄԱՈՒ» հիմնադրամում, որպես ուսումնաարտադրական աշխատանքի գծով փոխտնօրեն:

Ամուսնացած չէ: