Եզնիկ Մոզյան

Եզնիկ Մոզյան

Մեր պատմությունը՝

Ուսումնարանը կառուցվել է ֆրանսահայ բարերար Եզնիկ Մոզյանի կտակած գումարներով և կրում է նրա անունը : ԱՀ Շուշի քաղաքի  «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի հիմնադիրներն են՝

Արցախի Հանրապետությունը՝ ի դեմս   Արցախի Հանրապետության կառավարության

Ֆրանսիայի հայկական հիմնադրամը

Եզնիկ Մոզյանի ընտանիքի ներկայացուցիչ՝ Ռոբերտ Այդաբիրյանը

Կրթօջախը նախագծվել է ֆրանսիական նմանատիպ ուսումնական հաստատությունների օրինակով, հաշվի առնելով Ֆրանսիայի Հայկական Հիմնադրամի  մասնագիտական հանձնաժողովի առաջարկությունները :

Մեր առաքելությունը՝

«ԵՄԱՈՒ» հիմնադրամի  հիմնական առաքելությունն է ապահովել երիտասարդների համար ժամանակակից ամենաարդյունավետ ուսումնական մեթոդներով լիարժեք մասնագիտական կրթություն: Ուսումնարանում սովորելու առաջին իսկ տարվանից աշկերտները ապահովված են լինելու աշխատանքով:

«ԵՄԱՈՒ» հիմնադրամում ուսանելը ունի բազմաթիվ առավելություններ.

աշխատանքային պայմանագիր, որը հերթագայությամբ ուսուցման համակարգի շրջանակներում հնարավորություն է տալիս ոչ միայն գումար վաստակել, այլև ձեռք բերել աշխատանքային կապեր, սովորել մասնագիտությունը հերթագայությամբ և փոխադարձ միմյանց լրացնող երկու տարբեր վայրերում՝ ընկերություններում և ուսումնարանում,  մասնագիտական որակավորումը հավաստող պետական նմուշի դիպլոմ և հասունության ատեստատ,  վարձատրություն, որը կարգավորված է աշկերտային պայմանագրով և ԱՀ համապատասխան օրենսդրական ակտերով:

«ԵՄԱՈՒ» հիմնադրամի կողմից տրված հնարավորությունների լավագույն օգտագործումը ապահովելու է Ձեր արժանի տեղը աշխատաշուկայում …

Սիրով սպասում ենք Ձեզ

Տնօրինություն