«Ճանապարհորդություն դեպի Անի» Ցուցահանդես Շուշիում

2018թ. մայիսի 16-ին Շուշի քաղաքի Երիտասարդության պալատում կայացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային  մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված Անի քաղաքին վերաբերող «Ճանապարհորդություն դեպի Անի` միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք» թեմայով  լուսանկարների շնորհանդես`«Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի ղեկավար Մկրտիչ Մկրտչյանի ներկայացմամբ, ով երկարատև տարիների իր անձնվեր գործունեությամբ  նպաստել է Հայաստանի և Արցախի տարբեր նախագծերի զարգացմանը: Շնորհանդեսի ընթացքում Մկրտիչ Մկրտչյանը ներկայացրել է Անի քաղաքի պատմությունն ու ճարտարապետությունը`լուսանկարների միջոցով ցուցադրելով Անիի եկեղեցիների և այլ ճարտարապետական կոթողների, իր այցելությունների ժամանակ,իր կողմից նկարահանված համայնապատկերները: Երեկոյին  ներկա էին Շուշի քաղաքի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցի, Դանիել Ղազարյանի անվան երաժշտական դպրոցի աշակերտները, «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի աշկերտները, ինչպես նաև վերը նշված դպրոցներում դասավանդող ուսուցիչները:

Slider