Հասարակական սնունդ

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 2311 «Հասարակական սնունդ» մասնագիտության «Խոհարար» որակավորմամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները.
հյուրանոցում, ռեստորանում և հանրային սննդի այլ վայրերում, նավերում, գնացքներում և մասնավոր տներում ծրագրում, կազմակերպում, նախապատրաստում և պատրաստում է սնունդ, խմիչքներ և խոհարարական այլ արտադրանքներ:
Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 2311 «Հասարակական սնունդ» մասնագիտության «Խոհարար» որակավորմամբ շրջանավարտը իր մասնագիտական գործունեության ընթացքում պետք է իրականացնի հետևյալ պարտականությունները.
  1. կազմել և ներկայացնել պահանջագիր անհրաժեշտ սննդային ռեսուրսների վերաբերյալ,
  2. նախապատրաստել և շահագործել խոհարարական՝ մեխանիկական, էլեկտրական, ջերմային մշակման սարքավորումները,
  3. պատրաստել և պահպանել սննդային կիսապատրաստվածքները՝ համաձայն սահմանված տեխնոլոգիայի,
  4. ընտրել համապատասխան  կիսապատրաստվածքներ՝ ըստ կերակրատեսակների,
  5. իրականացնել սննդամթերքի խոհարարական (ջերմային և մեխանիկական) մշակում,
  6. իրականացնել կերակրատեսակների ջերմային մշակում,
  7. կատարել պատրաստի արտադրանքի համապատասխան ձևավորում և ժամանակին տրամադրել մատուցողին:
previous arrow
next arrow
Slider