Հանրակացարան

Շուշիի ուսանողական հանրակացարանի բացման արարողությունը տեղի է ունեցել 2016թ. սեպտեմբերի 2-ին: Այն վերակառուցվել է բարերարներ Նազարյան եղբայրների կողմից իրենց միջոցներով և պետության համաֆինանսավորմամբ:
Հանրակացարանը նախատեսված է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի, «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամի եւ Ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղի ուսանողների համար: Այն բաղկացած է 5 հարկից, ունի 71 սենյակ և կարող է օթեւանել մինչեւ 200 ուսանող: Հանրակացարանի  շենքը նախագծվել է Արցախի «Ճարտարագիտա-շինարարական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից:

Յուրաքանչյուր սենյակի համար նախատեսված է սանհանգույց: Սենյակներն ապահովված են տաք ջրով, առանձին ջրաչափերով ու էլեկտրական հաշվիչներովով: Յուրաքանչյուր հարկում նախատեսված է հանգստի սենյակ, լվացքի մեքենանաներով  կահավորված լվացքատուն,  հարդուկարան, չորանոց: Հանրակացարանի ջեռուցումն իրականացվում է նոր կառուցված կաթսայատնից: Հանրակացարանի յուրաքանչյուր հարկում առկա են տեսախցիկներ:

Հանրակացարանն ունի նաև իր այգին, որտեղ կան ջրավազան, նստարաններ, ճեմուղիներ:

previous arrow
next arrow
Slider