Ընդունելություն

Շուշիի «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամը հայտարարում է 2018-2019 ուս. տարվա ընդունելություն՝ հետևյալ մասնագիտությունների գծով.

  • Փայտամշակման արտադրությունների սարքավորումների շահագործում և տեխնոլոգիա
  • Շինարարամոնտաժային և վերանորոգման աշխատանքների իրականացում
  • Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում
  • Ջերմաէներգետիկ սարքավորումների և ջերմային ցանցերի տեխնիկական շահագործում
  • Մեքենաների և մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում
  • Մետաղների մեխանիկական մշակում հաստոցների և գծերի վրա
  • Հասարակական սնունդ (խոհարար, հրուշակագործ)

Ուսումնարանը սերտորեն համագործակցում է ֆրանսիական նմանատիպ ուսումնարանների հետ: Ուսումնական գործընթացը կազմակերպվում է եվրոպական չափանիշներին համապատասխան: Ուսումնարանի աշխատակազմը վերապատրաստվել է Ֆրանսիայում:

Ուսումնարանը ապահովված է լիարժեք սարքավորված արհեստանոցներով, համակարգչային լսարաններով, գրադարանով, մարզասրահով, սպորտային հրապարակով, ուսանողական ավտոբուսով  և հանրակացարանով:

Մեր բոլոր աշկերտները ուսումնարանում սովորելուն զուգահեռ աշխատելու են շինարարական ընկերություններում: Ստանալու են պետական կրթաթոշակ:

Ընդունելությունը կազմակերպվում է հիմնական կրթության բազայի վրա՝ անվճար հիմունքներով: Ուսումնարան ընդունվելու համար դիմորդները մասնակցելու են թեստավորման:

Ուսման տևողությունը 3 տարի է, շրջանավարտներին տրվում է պետական նմուշի դիպլոմ:

Ընդունելության համար դիմումներն ընդունվում են՝ հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 25-ը, ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10:00 — 17:00 :

Դասերը սկսվելու են սեպտեմբերի 1-ից:

Դիմումների համար դիմել ԱՀ, ք. Շուշի, Աշոտ Բեկորի 4/1, սենյակ 103:

Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ  փաստաթղթերը՝

  1. դիմումաձև (լրացվելու է տեղում)
  2. 3 x 4 չափի երկու գունավոր լուսանկար (վերջին մեկ տարվա)
  3. ավարտական վկայականի պատճեն՝ ներդիրի և բնօրինակի հետ միասին
  4. անձը հաստատող փաստաթուղթ
  5. առողջության մասին տեղեկանք

Մանրամասների համար զանգահարել` +(374) 97 23 11 10, +(374) 97 28 38 92, +(374) 97 236193