Ջերմաէներգետիկ սարքավորումների և ջերմային ցանցերի տեխնիկական շահագործում

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1006 «Ջերմաէներգետիկ սարքավորումների և ջերմային ցանցերի տեխնիկական շահագործում» մասնագիտության «Փականագործ ՝ջերմային ցանցերի սարքավորումների նորոգման և սպասարկման» որակավորմամբ մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները .

1. Մոնտաժող՝ ջերմային ցանցերի ,

2. Նորոգող ՝ ջերմային ցանցերի սարքավորումների ,

3. Սպասարկող ՝ջերմային ցանցերի սարքավորումերի ,

4. Փականագործ ՝ ջերմային ցանցերի սարքավորումների նորոգման ,

5. Փականագործ ՝ ջերմային ցանցերի սարքավորումների սպասարկման:

Նախնական մասնագիտական (արհեստագործական ) կրթության 1006 «Ջերմաէներգետիկ սարքավորումների և ջերմային ցանցերի տեխնիկական շահագործում» մասնագիտության «Փականագործ ՝ջերմային ցանցերի սարքավորումների նորոգման և սպասարկման» որակավորմամբ մասնագետի մասնագիտական գործունեության պարտականություններն են .

1. Ջերմային ցանցերի սարքավորումների նորոգման և սպասարկման աշխատանքների իրականացման ժամանակ աշխատատեղի նախապատրաստում , աշխատանքի ավարտից հետո աշխատատեղի հավաքում և մաքրում ,

2. Ջերմային ցանցերի նորոգման և սպասարկման ժամանակ փականագործական աշխատանքների իրականացում ,

3. Ջերմային ցանցերի սարքավորումների նորոգման աշխատանքների իրականացում ,

4. Ջերմային ցանցերի սարքավորումների սպասարկման աշխատանքների իրականացում ,

5. Ջերմային ցանցերի խողովակաշարերի նախապատրաստում և տեղակայում ,

6. Ջերմային ցանցերի վիճակի հսկում , անսարքությունների վերացում , որոնք հետագայում կարող են բերել վթարային իրավիճակի ,

7. Ջերմային ցանցերի սարքերի ստուգում և փորձարկում վերանորոգված սարքավորումների գործարկում,

8. Ջերմային ցանցերի սարքավորումների կարգաբերում ,

9.Այլ աշխատողների հրահանգավորում ՝ կապված աշխատանքի անվտանգության կանոնների պահպանման հետ:

previous arrow
next arrow
Slider