Շինարարամոնտաժային և վերանորոգման աշխատանքների իրականացում

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 2902 «Շինարարամոնտաժային և վերանորոգման աշխատանքների իրականացում» մասնագիտության մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքը.

1. որմնադիր

2. մոնտաժող՝ երկաթբետոնե կոնստրուկցիաների,

3. մոնտաժող՝ մետաղական կոնստրուկցիաների,

4. մոնտաժող՝ փայտե և պլաստմասե կոնստրուկցիաների,

5. մոնտաժող՝ դռների և պատուհանների,

6. մոնտաժող՝ սանիտարատեխնիկական համակարգերի,

7. մոնտաժող՝ տեխնոլոգիական սարքավորումների,

8. մոնտաժող՝ խողովակաշարերի,

9. մոնտաժող՝ կաղապարամածերի,

10. փականագործ-սանտեխնիկ,

11. բետոնագործ,

12. ամրանագործ:

7. Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 2902 «Շինարարա-մոնտաժային և վերանորոգման աշխատանքների իրականացում» մասնագիտության մասնագետի մասնագիտական գործունեության պարտականություններն են.

1. նախապատրաստել նյութեր, գործիքներ, սարքեր, սարքավորումներ, մեխանիզմներ

2. պատրաստել շաղախներ,

3. իրականացնել շարվածք,

4. վերականգնել և վերանորոգել պատերի վնասված հատվածները,

5. բացել պատերի բացվածքներ,

6. կատարել օգտագործվող սարքավորումների և գործիքների ընթացիկ սպասարկում, վերացնել ոչ անսարքությունները,

7. շենքեր կամ այլ շինություններ կառուցելու համար շինարարական հրապարակներ նախապատրաստելը,

8. ըստ շինարարական գծագրերի անհրաժեշտ նյութեր ընտրելը,

9. բետոնե, երկաթբետոնե, մետաղական, փայտե և պլաստմասե կոնստրուկցիաներ մոնտաժելը,

10. հիմքեր, քարե կամ տուֆե շենքեր և շինություններ կառուցելը,

11. սանիտարատեխնիկական համակարգեր, տեխնոլոգիական և արտաքին խողովակաշարեր մոնտաժելը,

12. տանիքների ծածկը պահող հենասյուներ կառուցելը, պատեր շարելը, դրանք տարբեր նյութերով երեսապատելը,

13. շենքերի շինությունների տեխնիկական սպասարկումը տարբեր կոնստրուկցիաներ նորոգելը,

14. շինարարական հրապարակներում տարբեր տեսակի ժամանակավոր փայտե կամ մետաղե մածեր մոնտաժելը և քանդելը,

15. շինարարական հրապարակներում կամ մասնագիտացված արտադրամասերում բետոնե խառնուրդներ և շինարարական շախաղներ պատրաստելը, դրանք տրանսպորտային միջոցներ մատակարարելը կամ ընդունելը,

16. բետոնացման աշխատանքներ կատարելը,

16. դռներ, լուսամուտներ և գեղարվեստական նշանակության կոնստրուկցիաներ մոնտաժելը:

previous arrow
next arrow
Slider