Մեքենաների և մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում

Շենքի/շինության/ էլեկտրիկը իրականացնում է հոսանքի մոնտաժման աշխատանքներ, էլ. սարքերի տեղաբաշխման և միացման աշխատանքներ՝ արդյունաբերական շենքերում, կացարաններում և գրասենյակներում:

Շենքի էլեկտրիկը ավանդաբար պատասխանատու է  շենքի  էլեկտրական սարքավորումների համար,  այնուամենայնիվ կարող է մասնակցել ավելի բարդ սարքերի տեղակայման/տեղադրման աշխատանքներին (ինչպիսիք են օրինակ վերելակը կամ օդափոխիչը): Վերականգնվող էներգիայի նախագծի շրջանակներում էլեկտրիկը փոխում է և/կամ փոխարինում է հին  մոնտաժ արված կցամասերը, նոր չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով: Նախագծի հիման վրա էլեկտրիկը որոշում է  էլեկտրամոնտաժային  տարրերի տեղադրման վայրը: Այնուհետև նա սկսում է տեղադրել մալուխներ, էլեկտրական լարեր, էլեկտրական խմբակային վահանակներ, վարդակներ: Իր վրա է ստանձնում  անվտանգության չափանիշներին համապատասխանող բոլոր սարքերի պատասխանատվությունը: Խոշոր շինհրապարակներում էլեկտրիկը հենվում է  ճարտարապետների և ինժեներների կողմից կազմված մոնտաժային սխեմաների և պլանների վրա:  Բոլոր մոնտաժման աշխատանքներից հետո, սովորաբար էլեկտրիկը նաև պատասխանատու է լինում տեղադրված սարքավորումների հետագա տեխնիկական սպասարկման համար:
Ավտոմատացումը / տնային էլեկտրոնիկա/  շատ պահանջված և գնահատված ոլորտ է,  ինչի շնորհիվ  էլեկտրիկի մասնագիտությունը նոր շունչ է առնում: Բոլոր այդ սարքավորումները պահանջում են անխափան աշխատանք և անսխալ կառավարում, ինչին էլեկտրիկները պետք է ադապտացվեն: Արևային  ֆոտովոլտային  վահանակների  մոնտաժողը վերականգնվող էներգիայի հետազոտման բնույթ ունեցող մասնագետ է: Սկզբունքորեն վերականգնվող էներգիայի պահանջարկի աճի հետ կապված  արևային էներգիայի վահանակներ մոնտաժողը դառնում է ապագայի մասնագիտություն:  Մասնավոր անհատների   կամ արդյունաբերական օբյեկտների համար մասնագետը տեղադրում է  արևային էներգիայի հավաքագրող/կոլեկտոր  սարքեր  էլեկտրաէներգիա արտադրելու համար:  Տանիքի վրա արևային  ֆոտովոլտային վահանակներ տեղադրողն իրականացնում է որոշակի աշխատանքներ, կոնկրետ հերթականությամբ: Համաձայն էլեկտրոէներգիա սպառողների անվտանգության ազգային կոմիտեի, շատ տեղակայումներ  վտանգ են ներկայացնում/ հրդեհ, հոսանքահարում/, պահանջարկի կարևորության պատճառով,  որը գերազանցում է լավ վերապատրաստված մասնագետների հմտությունները:
Ֆոտովոլտային վահանակներ մոնտաժողը պետք է հաշվի առնի բոլոր անհրաժեշտ ցուցումները և խստորեն հետևի աշխատանքի  անվտանգության  կանոններին թե մարդու առողջության և թե գույքի ամբողջականության առումով:
Մասնագետը գրեթե միշտ աշխատում է բարձրության վրա կամ դրսում, ինչի հետ կապված պետք է հաշվի առնել նաև եղանակի գործոնը:  Մասնագետը պարտավորված է իր տեղադրած սարքավորումներից օգտվող անձանց մանրամասն բացատրել և տալ բոլոր անհրաժեշտ ցուցումները կապված սարքի բնականոն աշխատանքի հետ:

previous arrow
next arrow
Slider