Մետաղների մեխանիկական մշակում հաստոցների և գծերի վրա

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 1210 «Մետաղների մեխանիկական մշակում հաստոցների և գծերի վրա» մասնագիտության մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները. նախագծերի  և դետալների սխեմատիկ գծագրերի համաձայն մետաղագործը կտրում է մետաղը, բաժանում թերթերի, թիթեղների և խողովակների:
Աշխատանքը կատարվում է ձեռքի գործիքներով կամ հատուկ սարքավորումների  միջոցով ինչպիսիք են կտրող, ծալող և փաթաթող հաստոցները: Նա միացնում է տարբեր կցամասերը զոդման, պտուտակներով միացման և  տաքացման միջոցով:
Արդյունաբերության մեջ մետաղի կցամասերի վրա նախշեր անելու համար օգտագործում է ծրագրային ապահովում ունեցող հաստոցներ:Մետաղագործը հիմնականում աշխատում է աղմկոտ միջավայրում:
Պարտադիր է հետևել անվտանգության կանոներին և կրել հատուկ արտահագուստ: Բացի դրանից հաճախ անհրաժեշտ է լինում տեղափոխել ծանր հաստոցները հատուկ փոխադրիչների  միջոցով:
Մետաղագործը մետաղների մասնագետ է, որը կարող է կիրառել իր հմտությունները արդյունաբերության, շինարարության և արհեստի մեջ: Մասնագիտությունն ունի տարբեր ուղղվածություններ՝  փականագործ,դարբին, մետաղական կոնստրուկցիաների մոնտաժող: Մասնագետն աշխատում է պողպատի, երկաթի, ալյումինի և այլ մետաղների հետ: Դարբինն ենթարկում է  երկաթը սառը և տաք կռման: Նա ստեղծում  և իրականացնում է ճարտապետական և դեկորատիվ մասեր՝ ցանկապատեր, դարպաասներ, ճաղավանդակներ:
Ստեղծագործ արհեստավոր լինելով հանդերձ նա, հաշվի առնելով լանդշաֆտային և ճարտարապետական տեղանքների տարբեր հատվածները , որտեղ տվյալ առարկան պետք է տեղադրվի  նախագծում  և պլանավորում է: Մետաղագործը  մշակում է նախագիծ և պլանավորում է իր և իր թիմի աշխատանքային գործընթացի հաջորդականությունը: Մասնագետը ձևափոխում է  մետաղը  ձողերի և թիթեղների տարբեր գործիքների օգնությամբ՝ մուրճի, կտրող գործիքի, հարթաշուրթի և կռման գործիքի միջոցով:
Անհրաժեշտության դեպքում մասնագետն պատրաստում է համաձուլվածքներ: Իրականացման մեթոդներն են ՝ կռումը, դրոշմումը, միաձուլումը, հալումը՝ հաշվի առնելով օգտագործվող երկաթ պարուակող և չպարունակող մետաղների բնույթը:

previous arrow
next arrow
Slider