Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում

Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության 2908 «Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում» մասնագիտության մասնագետն իրականացնում է հետևյալ զբաղմունքները.

1. արտաքին և ներքին մակերևույթների բնական քարե և արհեստական սալիկներով երեսապատման նախապատրաստական աշխատանքների իրականացում,

2.  արտաքին և ներքին մակերևույթների  երեսապատում բնական քարե և արհեստական սալիկներով,

3.  երեսապատված մակերևույթների նորոգման աշխատանքների իրականացում,

4. ծեփագործական ցանցի տեղակայման և նորոգման, շենքի պատերի ու առաստաղների ծեփման նախապատրաստական աշխատանքների իրականացում,

5. ծեփագործական ցանցերի տեղակայում և նորոգում, վերնասվաղային շերտի ստեղծման համար շենքերի ներքին պատերի ու առաստաղների մեկ կամ ավելի շերտերով ծեփապատում և հին մակերևույթների վերանորոգում,

6. արտաքին և ներքին պատերի ու առաստաղների ծեփահարդարման, ներքին պատերի և առաստաղի «չոր սվաղով» երեսապատման, դեկորատիվ դետալների տեղադրման ու սվաղի աշխատանքների իրականացում,

7. արտաքին և ներքին պատերի, հատակների, առաստաղների, մետաղական մասերի, մետաղական կոնստրուկցիաների, մետաղական կառուցվածքների, փայտե մասերի, փայտե դռների, պատուհանների, փայտե կոնստրուկցիաների, փայտե կառուցվածքների` ներկման համար նախապատրաստական աշխատանքների իրականացում,

8. պաստառապատման համար նախապատրաստական աշխատանքների իրականացում,

9. պարզ և փոքրածավալ դեկորատիվ դետալների ամրացման համար նախապատրաստական աշխատանքների իրականացում,

10. արտաքին և ներքին պատերի, հատակների, առաստաղների, մետաղական մասերի, մետաղական կոնստրուկցիաների, մետաղական կառուցվածքների, փայտե մասերի, փայտե դռների, պատուհանների, փայտե կոնստրուկցիաների, փայտե կառուցվածքների ներկման աշխատանքների իրականացում,

11. պաստառապատման աշխատանքների իրականացում,

12. պարզ և փոքրածավալ դեկորատիվ դետալների ամրացման աշխատանքների իրականացում:

previous arrow
next arrow
PlayPause
Slider