Արևային ջրատաքացուցիչների մոնտաժման աշխատանքների դասընթաց

Այս շաբաթ, «Մեքենաների և մեխանիզմների էլեկտրասարքավորումների տեխնիկական շահագործում» և «Ջերմաէներգետիկ սարքավորումների և ջերմային ցանցերի տեխնիկական շահագործում» մասնագիտությունների արտադրական ուսուցման վարպետների համատեղ ջանքերի շնորհիվ, մեկնարկեց «Արփի Սոլար» ընկերության կողմից տրամադրված արևային ջրատաքացուցիչների մոնտաժման աշխատանքների դասընթացը: «ԵՄԱՈՒ» հիմնադրամի աշկերտները շինարարական, ջերմատեխնիկական և էլեկտրատեխնիկական ոլորտների մասնագետների հետ համատեղ մասնակցելու են Արցախի՝ Շուշիի շրջանի Քարին Տակ համայնքի ընտանիքների համար արևային ջրատաքացուցիչների տեղադրման աշխատանքներին:

previous arrow
next arrow
Slider